Ամեն ինչ շատ ավելի վատ է և այստեղ նույնիսկ զավեշտ կա. ԱԳ նախարարը` ՀԱՊԿ-ին
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին այստեղ՝ Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ ամեն ինչ շատ ավելի վատ է և այստեղ նույնիսկ զավեշտ կա. «Այստեղ տեսական զավեշտ կա։ Եթե ոչ ՀԱՊԿ անդամ պետությունը հարձակվի ՀԱՊԿ անդամ պետության վրա և պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը կարող է ընդունել այդ սահմանները»։
Հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ եթե դելիմտացիա արված չէ, ապա նշանակում է, որ պետական սահմաններ չկան, Միրզոյանն ասաց, որ դա այդպես չէ, ՀՀ-ն եւ Ադրբեջանը ունեն պետական սահման և այդ սահմանը ճանաչել են դեռեւս 1991 թվականին և պայմանավորվել են, որ ԽՍՀՄ պետությունների սահմանները ճանաչում են որպես նորանկախ պետությունների սահմաններ:
Միրզոյանը նաև վստահեցրել է, որ Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունների սերտացման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չեն լսել: