1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ամեն օր շապիկ փոխելը, ցնցուղի տակ կանգնելը` իրենց հոգու մեղքերը չի մաքրելու».ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

NewsMedia.am-Ի զրուցակիցն է

ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

-Տիկին Ավետիսյան, ավարտվեց Պուտինի ձևակերպմամբ «ծայրաստիճան կարեւոր եւ օգտակար» եռակողմ հանդիպումը: Անշուշտ, երկու կողմերի համար այն եղավ այդպիսին, բայց հայկական օրակարգը մնաց լուսանցքում,ինչո՞ւ…Դարձյալ թղթե է՞ր, «հայի շերեփը»:

-Շերեփը եղել է, և կմնա ճաշարանի պարագա։ Պողպատից կամ ոսկուց էլ լինի՝ բան չենք ստանալու, իմացեք։ Մի բան էլ, գլխներիս կստանանք և դեռ ուրախ կլինենք, թե թուղթ էր՝ թեթև տարանք։ Մեկ դար առաջ էլ. ոչ զե՛նք էր այն, ոչ խա՛չ, ոչ էլ՝ կալամ։ Այժմ գռեհիկ նյութական ու թվացյալ թվային աշխարհներում մինչև ականջները թաղված, անիմաստ խոստումներին ու պատրանքներին ապավինող, տգիտացած և խեղճ ու կրակ քաղկենու երազանքն է՝ լափամանից փայ տվող այդ շերեփը։
Տվող երբեք չի՛ եղել ու չի՛ լինելու․ եղել ենք վերցնող, և դեռ կլինենք։ Այժմ էլ տվող չի լինելու, և ոչ թե հայի ազատատենչ ոգու և կռիվ տալու բացակայության պատճառով։ Պարզապես մեր երկիրը վաղուց է զավթված թշնամու կողմից, և զավթիչների կողմից նշանակված վարչակազմը՝ բանակցողների դերում էր: Դրա վկան է մոսկովյան բանակցություններին վարչապետի ոտքի կողքը հասցված սև պայուսակը, որն ըստ երևույթին «Մոսադականջ» կամ «Նուլանդ-ականջ» մակնիշի է։ Կամ երկուսն էլ։


-Տիկին Ավետիսյան Ձեր կարծիքով, ե՞րբ ամբողջական լուծում կստանա գերիների հարցը: Հնարավոր համարում ե՞ք գերիների ամբողջական վերադարձ, թե՞ միամտություն է կարծել, որ Ալիևը այդ քայլին կգնա:

-Ես չեմ կարծում, որ մեր տղաները գերի են։ Ինչպես ամերիկյան կինոներում ավազակներն ու ահաբեկիչները ինքնաթիռի ուղևոր են ձևանում, իսկ հետո գրավում ինքնաթիռն ու պատանդ են վերցնում ուղևորներին, սկսում հրամաններ տալ օդանավակայանին, որ անխափան օդային միջանցք տրամադրի, այդպես էլ այժմ իրեն պահում է մեր հակառակորդը։ Զանազան թատերական հնարքներով ներկայացել է «մերոնքական», իսկ հետո պատանդ վերցրել մեր տղաներին, որոնք հոգեբանորեն պատրաստ էին կռվի, բայց ոչ՝ հայ զինվորի շորերով ու զինծառայողի փաստաթղթով հայտնված ահաբեկիչների։
Իսկ քանի որ մեր տղաները պատանդ են, ուստի իրենց օգտագործելու են հակառակորդի ցանկացած տարածքային, կամ այլ զիջումների քմահաճույքը կատարելու համար։ Եվ ահաբեկելու են ծնողների և ընտանիքների հույզերը։ Սա պետք է հաշվի առնենք։ Կինոներում սովորաբար Բրյուս Ուիլլիսի պես խիզախ տղան փրկում է իրավիճակը, եթե համագործակցում է թռիչքի գծին կանգնած նամուսով ոստիկանի հետ։ Բրյուս՝ շատ ունենք, ոստիկանն էլ է շատ, մնում է՝ գտնվի նամուսովը։

-Ձեր կարծիքով, այդուհանդերձ կա՞ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման հնարավորություն Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում, թե՞ այլևս այս հարցը Մոսկվայի գերիշխանության տիրույթում է:

-Ռուս պատմաբանների վկայությամբ, 1825-ի դեկտեմբերին Պետերբուրգի Սենատի հրապարակում տեղի ունեցած «դեկաբրիստական» ապստամբության առաջնորդները կոչել էին շարքային զինվորներին՝ հարձակվելու կայսերական պալատին «Հանուն կայսր Կոնստանտինի և իր տիկնոջ՝ Կոնստիտուցիայի»։ Զինծառայողները բանից անտեղյակ երեկվա միամիտ գյուղացին էին, ու նրանք գնացին, գոռացին ու կրակեցին։ Մինչդեռ «Կոնստիտուցիան» իրականում կինը չէր․ սահմանադրություն ընդունելու պահանջն էր։ Այդ օրերին գահին բարձրացած Նիկոլայ Առաջինը, ապստամբության առաջնորդներին ընդամենը ունեզրկել և Սիբիր է քշել՝ ողջ-առողջ, իսկ շարքային զինվորներից շատերին մահապատժի է ենթարկել։ Մարդկանց խաբելը հեշտ է, եթե առաջնորդները կեղծ են, կոչերը՝ խաբեություն, իսկ ազգը իրենց աչքին ժողովուրդ էլ չէ․ ամբոխ է։ Այժմ մեզ պարտադրվել է «Կապիտուլացիա» խորագրով փաստաթուղթ։ Բայց չէ՞ որ 2018-ին Հանրապետության հրապարակի ամբոխը կատարել է իր ընտրությունը՝ Փաշինյանի և «իր տիկնոջ՝ Կապիտուլացիայի» օգտին։ Կապիտուլիացիա է․ էլ ի՞նչ Մինսկ։

-Ի դեպ, մեր բարեկամ Ֆրանսիային նունպես, չի բավարարում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Չշրջանցենք Մակրոն- Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում Մակրոնը հիշեցրել էր Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական լուծման համար միջազգային համագործակցության կարևորության մասին: Արդյո՞ք առաջիկայում հատկապես ԱՄՆ նոր վարչակազմի հաստատումից հետո, մենք կտեսնենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:

-Ֆրանսիական գրականությունը նախանձելի ավանդույթ ունի է․ իր գրողը ինչին էլ անդրադառնա, դա Փարիզի մի ներբող է, սիրո բացատրություն։ Ուստի մի քանի տարի առաջ, թոռնիկիս հետ գնացել էի այնտեղ՝ (գարնանային արձակուրդներին), որպեսզի երկուսով տեսնենք ու շոշափենք մեր պատկերացրած Փարիզը։
Հենց այդ ժամանակ, երկրով մեկ անց էին կացվում պառլամենտական ընտրությունները, և Մարի Լյո Պենի առաջնորդած ազգայնական կուսակցությունը ամենուր զբաղեցնում էր առաջին-երկրորդ տեղերը։ Իմ երկրում ես հեռուստացույց չեմ դիտում․ միջնորդի կարիքը չունեմ, իսկ օտար երկրների հյուրանոցներում երեկոյան հոգնած եմ, պարապ ու նայում եմ։ Ի զարմանս ինձ, ամեն երեկո յուրաքանչյուր հեռուստաալիքով տեղի ունեցող քննարկումներին, Լյո Պենը կամ իր ներկայացուցիչները չեն հրավիրվում տաղավար մյուս կուսակցունների հետ մեկտեղ… պարզապես արգելված էր։ Պարզ էր դառնում, որ իշխանության են գալու ոչ թե ազգի, այլ վաշխառուների թեկնածուները։ Եվ հասկանալի էր, թե ինչու հիասքանչ ֆիլմադարան ունեցող երկրի հեռուստատեսությունը՝ միայն ամերիկյան ֆիլմեր էր պտտում և անգլերեն երգեր։ Այդպես էլ եղավ։

Ուզում եմ հիշեցնել, որ հայոց ցեղասպանության 100-ամյակը բոլորելու տարում, այդ նույն երկրում բացվել է ճշգրիտ կազմակերպված բեմադրությունով, երբ 2015-ի հունվարին անբովանդակ «Շառլի էբդո» ամսագրի շապիկին պիղծ ծաղրանկար էր պատկերվել՝ Մուհամմադ Մարգարեի հասցեին։ Մինչդեռ նախկին գաղութարար Ֆրանսիան՝ մինչ օրս իր ֆրանկոֆոնիայի շրջանակում պահում է բազում երկրներ, որոնք իսլամ են դավանում, մտերմիկ է հետները և բազմամիլիոն մուսուլման համայնք ունի։ Եվ հանկարծ՝ նման մի սադրա՞նք։ Պարզ էր, որ այնուհետև ամսագրի երկու ծեր աշխատակիցներին սպանել էին իբր թե իսլամիստները, որից հետո ոստիկանները սպանել էին իրենց, որպեսզի «գործը» շուտափույտ փակվի ու գնդակահարված «մարդասպանները» անմեղ դուրս չգան հանկարծ։

Եվ ի՞նչ․ ամբողջ աշխարհի՝ Բրիտանիաի ու Գերմանիաի, Իսրայելի ու Պաղեստինի, Գաբոնի ու Թուրքիաի, Հունգարիաի և Ուկրաինաի նախագահներն ու վարչապետները, Հորդանանի թագավորն ու թագուհին, անգամ Եվրամիաության նախագահը՝ գրիչները ձեռքերին եկան. կանգնեցին տողանի, թե «Je suis Charlie» («մենք էլ ենք Շարլի»)։ 55 000 ոստիկան, տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ հսկում էին այդ գլոբալիստական տողանը, ուր չկար գեթ մեկ ազգի ներկայացուցիչ, բայց առկա էր մեզ ուղղված սորոսական մարտահրավերը․.. «Դեղին մամուլի՝ խոսքի ազատությունը շատ ավելի թանկ է, քան արդարությունն ու ճշմարտությունը»։

Ո՞վ կարդաց և ընկալեց այդ ուղերձն այստեղ։ Ո՞վ հետևություն արեց։ Ո՞վ հասկացավ, որ ապրիլի 24-ին քար լռություն էր տիրելու, կամ թեթև ապտակներ թուրքին, եթե հետը փողի կռիվ ուներ։ Ոչ, մենք դեռևս դավանում ենք այդ հնավուրց պատրանքին, թե «քաղաքակիրթ աշխարհը մեզ կփրկի»։ Չի՛ փրկելու, լավ իմացեք․ որովհետև քաղաքակիրթ չէ, նմանակումն է։ Ամեն օր շապիկ փոխելը, ցնցուղի տակ կանգնելը իրենց հոգու մեղքերը չի մաքրելու։ Գոմում անասունին խնամող մեր գյուղացու ձեռքից ու շապիկից շատ ավելի լավ հոտ է գալիս, քան «եվրոպացու» հոգուց։ Իսկ Եվրոպայով մեկ՝ եկեղեցիներ փակելն ու էքսկավատորներով քանդելը վկայում է…որ սա այն նույն վայրի խաչակրած, բայց հակախաչ Եվրոպան է, ուր խարույկի հանելու համար փող էին աշխատում ու զվարթ խրխնջում՝ տանջամահ եղած դիերի վրա։
Ահա, 1323 թվականի ապրիլի 24-ին Կարկասսոնում տեղի ունեցած չորս հերետիկոսներին, իմա՝ հայ կատարներին, ողջակիզելու հաշվետվությունը, որ մեջբերել եմ իմ նոր գրքում. բազմաթիվ պատմական աղբյուրների հետ մեկտեղ…
«Փայտի համար ծախսվել է 55 սու 6 դենյո; ցախի համար՝ 21 սու 3 դենյո; ծղոտի համար՝ 2 սու 6 դենյո; 4 սյան համար՝ 10 սու 9 դենյո; պարանների համար՝ 4 սու 7 դենյո; դահիճի վարձատրությունը յուրաքանչյուր գլխի համար՝ 20 սու, ընդամենը դահիճին վճարվել է 80 սու»։ Այժմ էլ մեր տղաների դահիճի դերում Մերձավոր Արևելքում պատրաստված դրոններն էին․ կարծում եք՝ չե՞ն վճարել։ Այն էլ՝ որքա՜ն շատ։


-Տիկին Ավետիսյան, այս ամենով հանդերձ փաստ է,  որ հասարակությունը  շարունակում է ապրել հոգեւոր թմբիրի եւ անորոշության մեջ: Ե՞րբ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից, ըստ Ձեզ:

-Երբ որ սկսենք քարոզել ոչ թե ատելություն՝ իրար նկատմամբ, այլ սեր։ Երբ կանայք հիշեն, որ հայհոելը ամոթ է, տղամարդիկ էլ՝ որ խոսքին տեր չկանգնելը միայն կնգան և անցումային սեռին հատուկ բան է։ Երբ հեռուստատեսությունը ուսումնական ծրագրերը կվերսկսի՝ ի հաշիվ անմեղեդի և անմիտ տեսահոլովակների, և ոչ՝ հակառակը։ Երբ ազգային ռադիոն վերջ տա թշնամու կողմից աջակցվող հաղորդմանը, որով հայոց լեզուն ստուգաբանվում է որպես թուրքեորեն-պարսկերենի շիլա, ինչը հակագիտական է, և բազմիցս հերքված ընթացիկ դարում՝ աշխարհի լեզվաբանների կողմից։ Երբ աղբարկղը կնետենք արհեստածին և խորթ խաբկանք-բառերը, ինչպիսիք են «բիզնեսմեն»; «էլիտա»; «աստղ»; «կարծրատիպ»; «էկոնոմիքս»; «զարգացող երկիր» ևն։ Երբ կանայք խանութից միայն հումք գնեն, որպեսզի երեխաների համար ճաշ սարքեն, որ թե հիվանդություններով հղի պատրաստի ուտեստներ ու խմորեղեն առնեն։

Երբ տատիկները թոռնիկների համար հեքիաթ կկարդան ու երգ կսովորեցնեն, և ոչ՝ տափակ սերիալներ կդիտեն, ձեռքները ծալած։ Երբ հայն իր գրադարանը նկուղից և ավտոտնակից ետ կբերի, փոշին կսրբի ու կվերսկսի ընթերցանությունը։ Երբ ուսուցչին հաշվետվությունների տարափի տակից կհանեն և թույլ կտան, որ դաստիարակի աշակերտին, ինչն այժմ արգելված է։ Երբ ցածր դասարաններում աղջիկները կսովորեն կոճակը շորին կարել ու փեշը մաքրակար անել, տղաները՝ փայտից բահ սարքել, և ոչ՝ թուղտ ծալել։ Երբ ամուսնությունները կկատարվեն սիրո հողի վրա ու զավակներ ունենալու նպատակով, և ոչ՝ ընդամենը կենակցելու։ Երբ աչքս տեսնի 100 նոր գործարան, ուր պահանջված կլինեն որակյալ բանվորներն ու ինժեներները։ Երբ քաղաքական դաշտի դեմքերը կհիշեն, որ սա Հայաստան է՝ և վերջ․ մեզ պետք է արտադրող ու բանող, ու ոչ թե առնող ու ծախող միջավայր։ Երբ հասկանանք, որ մենք հարուստ, շատ հարուստ երկիր ենք՝ մարդով, ջրով, ընդերքով, որոնք պարզապես կողոպտվում են օտար զավթիչների կողմից՝ իրենց դրածոների միջնորդությամբ։ Երբ վերջ տանք սպառողների դիվահարությանը։ Երբ մեր եկեղեցու դեմ արշավելը, կամ նրա հասցեին բամբասելը ՝խստագույն կպատժվի թե՛ մարդկանց, եւ թե՛ օրենքի կողմից։ Երբ երկրի ղեկին կկանգնեն հայրենասերները, որ գերադասում են իրենց ազգն ու երկիրը, փառահեղ անցյալը, եւ Հայաստանն էլ Սինգապուրին, Սենեգալին, կամ էլ «Սանտա Բարբարա»-ին  նմանացնելու միտում չեն ունենա։

- Բոլոր դեպքերում, ի՞նչ կանխատեսումներ ունեք ներհայաստանյան քաղաքական հնարավոր սցենարների հետ կապված: Դեռ որքանո՞վ է ըստ Ձեզ, կենսունակ Փաշինյանի ու նրա կաբինետի գործունեությունը:


-Սցենարը՝ Ռուսական կայսրության, և այդ թվում ԽՍՀՄ-ի վերամիավորումն է, որի զոհը, հիմնաքարը և շահառուն միշտ եղել է հայը։

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

 

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan