Ամեն քաղաքացի օրենքի առաջ պատասխանատու է. Սուրիկ Խաչատրյանը՝ որդու ձերբակալության մասին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, երկու օր առաջ ձերբակալվել է «Սդղի գյոլ»-ի գործով, հորդորում է գնահատականներ տալուց առաջ սպասել քննության ավարտին:
«Ամեն մի քաղաքացի օրենքի առաջ պատասխանատու է: Կքննեն, ճիշտը կներկայացվի»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 27-ին ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Այլ հարցերի Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց՝ նշելով, որ քննություն է ընթանում:
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանն այս պահին Քննչական կոմիտեում է։
Մանրամասներն այստեղ