1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամենաթողությունը Շիրակի պետհամալսարանում շարունակվում է

2017 թվականի սեպտեմբերին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ պայքարելու հիմնական պատճառներից մեկը բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրի ուսումնական պլանների անհիմն արմատական փոփոխությունն էր բոլոր կուրսերում: 2017 թ-ի հոկտեմբերի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան հանձնաժողովի ստուգումներից հետո ուսումնական պլանները վերափոխման ենթարկվեցին` սեպտեմբերին դասավանդած բազմաթիվ առարկաներ ուսումնական պլաններից հանվեցին և նոր առարկաներ ներառվեցին, այսինքն` մեկ ամիս շարունակ բազմաթիվ կուրսերում բազմաթիվ առարկաներ անիմաստ դասավանդվել էին: Ժամանակին նախկին ռեկտորին այդ մասին զգուշացվել էր, բայց, ինչպես միշտ, նա իր ցանկություններից այն կողմ ոչինչ չէր տեսնում: Այս պահին (մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ) ուսումնական պլանները կրկին փոփոխվում են արմատական ձևով: Ինձ առավել հետաքրքրում է «Պատմություն» կրթական ծրագրի ուսպլանի հերթական փոփոխությունը: ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը ինչպես կարող է թույլ տալ պատմություն մասնագիտության ուսպլանի փոփոխություն, եթե «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի նախկին պաշտոնակատար, դոցենտ Հովհաննես Խորիկյանի և դասախոս Գագիկ Համբարյանի վերականգնման գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և դատարանն արգելել է նշված ամբիոնում հիմնական դասախոս ընդունելը մինչև սույն դատական վեճի ավարտը` դրանից բխող հետևանքներով: Այս պահին պատմություն մասնագիտության ուսպլանից միտումնավոր հանվել են իմ և Հովհաննես Խորիկյանի դասավանդած առարկաները, այսինքն` դատարանի որոշումն արհամարհվել է Երվանդ Սերոբյանի և նշված ամբիոնի վարիչի պարտականությունները կատարողի կողմից:

Դիցուք, պատկերացնենք, որ դատարանի կողմից մեր աշխատանքային իրավունքները վերականգնվելուց հետո մենք պետք է աշխատենք 1 դրույքաչափով, բայց տարիներ շարունակ դասավանդած մեր առարկաներն ուսպլանից դուրս են շպրտվել: 2018-2019 ուսումնական տարվա ինչ-որ հատվածում` սեպտեմբերին, հոկտեմբերին կամ էլ նոյեմբերին, մենք վերադառնում ենք բուհ, բայց մեր դասավանդած առարկաները չկան, իսկ բուհի ղեկավարությունը պարտավորվում է կատարել դատարանի որոշումը և մեզ ապահովել ամբողջական դրույքաչափով, իսկ Խորիկյանն էլ վերականգնվում է ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնում: Մենք մեզ ունիվերսալ մասնագետներ չենք համարում և հանուն դրքույքաչափի լրացման` չենք կարող ցանկացած առարկա դասավանդել` հաշվի չառնելով մեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը: Դատարանի որոշումից հետո մենք կարող ենք դատի տալ բուհին` ուսումնական պլանը փոփոխելու համար, բայց դրանից կտուժի միայն ուսանողը: Մյուս հարցն այն է, որ բուհի ղեկավարությունն ուսումնական պլաններն արմատական փոփոխության ենթարկելուց առաջ գոնե պետք է նայեր համալսարանի ռազմավարական զարգացման ծրագիրը, որով նման պահանջ դրված չէ, որ մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ անհրաժեշտ է փոխել ուսումնական պլանները: 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բողոքից հետո ուսումնական պլաններում համահամալսարանական «Հայոց պատմություն» առարկան պետք է մեկ կիսամյակի փոխարեն հաջորդ ուստարում դասավանդվեր առնվազն երկու կիսամյակում. այս փոփոխությունն անհրաժեշտություն էր, և առանց պատմության ուսպլանը փոփոխելու սա կարելի է իրականացնել: Շատ հետաքրքիր է` ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը և իր թիմը ի´նչ հիմքով են նաև թույլ տալիս պատմության ուսպլանի փոփոխություն. մի՞թե աշխատաշուկայի պահանջներն են փոխվել, որ անհրաժեշտաբար փոխվում է պատմության ուսպլանը: Մեր աշխատաշուկան նույնն է, ոչինչ էլ չի փոխվել:
Այս ամենը ես բացատրում եմ Շիրակի պետական համալսարանի ղեկավար փոքրամասնության մոխրացած գիտակցությամբ: Փաստորեն, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ դեռ չի մտել այդ փոքրամասնության գիտակցություն, և շարունակում են իրենց թշնամությունը` խաթարելով համալսարանի բնականոն գործունեությունը: Համալսարանի հարգելի ղեկավարություն, դուք չեք փորձում առողջացնել համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը, մտածել համալսարանի ապագայի մասին, այլ զբաղված եք մանր, անձնապաստան քայլեր կատարելով և որոշ մարդկանց շահերը սպասարկելով:
Համալսարանի ներքին և արտաքին շահակիցներ, խնդրում եմ, արձագանքեք այս գրառմանս, քանի դեռ նոր ուսումնական տարին չի սկսվել…

Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքյան էջից

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan