Ամենայն հայոց աներձագի հայցը ակնհայտ անհիմն է
Օրերս հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ի թիվս այլ անձանց՝ դատի է տվել նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանին, միայն նրա համար, որ քաղաքագետը փորձել է վերլուծել լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ անդրադարձ կար նաեւ վերը նշված պատգամավորին:
Որքանո՞վ է իրավաչափ մամուլում տեղ գտած տեղեկատվության վրա հիմնված վերլուծություն իրականացնող քաղաքագետին դատի տալը, NewsMedia.am-ը փորձեց մեկնաբնություն խնդրել փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ, ով հակիրճ, բայց բազմակողմանի ներկայացրեց իրողությունը ընդգծելով.
-Մնացած անձանց մասով ծանոթ չեմ հայցի բովանդակություններին եւ չգիտեմ. թե ում, որ հրապարակումների համար է դատի տվել վարչապետի աներձագը: Հստակ ծանոթ եմ միայն Գագիկ Համբարյանի մասով ներկայացված հայցին: Եւ պետք է ասեմ, որ ամենայն հայոց աներձագի հայցը ակնհայտ անհիմն է: Որովհետեւ անձը որեւէ տեղեկություն չի հայտնում, ինքը ներկայացնում է, որ մամուլում տեղ գտած հրապարկումը շատ ջուր կտանի: Ինքը հղում է անում մամուլում առկա տեղեկատվությանը: Զարմանում եմ, թե ով է վարչապետի աներձագին խորհուրդ տվել՝ դատի տալ Համբարյանին: Մյուսների մասով՝ կրկնում եմ չգիտեմ, բայց կոնկրետ իր մասով կարող եմ ասել, որ լավ կլիներ վերջինս իրավաբանի հետ խորհրդակցեր հայց ներկայացնելուց առաջ: