Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»
Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նորին Սրբությունը եւ եպիսկոպոսներն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության եւ խաղաղության համար:
