1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամենյան ռուսիո հայն ու յուր տմբլակները...

Դե հիմա ասա, Արշավիրովիչ. ինչն է պատաճառը, որ շատ հաճախ տեղական նշանակության քաղգործիքների, ու քեզ սպասարկող հարթակների  ետեւից երեւում են հին ու նոր հախ ու հաշիվներիդ ականջները….

Ռուսաստանի հայերի միության նախագահ, համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ և այս ամենն ազգասեր ու բարերար մի հայորդու տիտղոսների միայն համառոտ թվարկումն է, ով  մեծամեծների հետ նստել՝ վերկենալով հանդերձ չի մոռանում իր համեստ հայրենիքը և պարբերաբար այն իր ներկայությամբ զարդարելու պատվին է արժանացնում: Ասենք, գործարար մարդ լինելով, Արա Աբրահամյանը, սովորաբար, կարողանում է համադրել ազգային, ընտանեկան և ձեռնարկատիրական շահը:

Աբրահամյանի բոլորովին վերջերս կատարած այցը նույնպես բազմաշերտ էր իր բնույթով, քանի որ նա մտադիր էր իր եղբայրներից մեկի համար նախարարի պաշտոն ձեռք գցել, մասնակցել մյուսի ծննդյան տոնակատարությանը, և ամենակարևորը՝ կատարել իր ամենագլխավոր առաքելությունը, այն է՝ ռուսական շահերի մշտական լոբբինգը Հայաստանում:

Ճիշտն ասած, գյուղական կոլխոզից մինչև ադամանդյա բարձունքները մագլցած Մալիշկեցի Արայիկի համար էլ հեշտ չէ: Մեծ ընտանիքի հոգսը փոքր-ինչ թոթափելու համար նա ուղղակի ստիպված է իր բազմաթիվ եղբայրներին էլ գործի դնել՝ գործարար-պատգամավոր-Կորեայի հյուպատոս նշանակել, եւ այլն: Կրեմլյան շինարարի պատվավոր կոչումն ու այլ բիզնեսները պահելը, աշխարհի ազդեցիկ մարդկանց ընկերությունը, բազմապիսի պարգևներն ու հայ համայնքի առաջնորդի «պաշտոնը»՝ սրանք հաճույքներ են, որոնց համար պետք է անընդատ և առատորեն վճարել: Եվ ինչպես ասում է ինքը, «փայտյա տղան», հարցը հո միայն փողը չէ…

Դառնալով այլ երկրի քաղաքացի և հպատակ, մեր հայրենակիցները, չգիտես ինչու, սկսում են ավելի ջերմեռանդորեն  պաշտպանել այդ երկրի շահերն ու իշխանություններին, քան իրենք, տեղաբնակները: Մինչդեռ Հայաստանում երբեմն արշավիրովիչները բոլորովին այլ խաղեր են տալիս նույն այն իշխանական էլիտայի ներկայացուցիչների ուղղությամբ, ովքեր չեն համաձայնում հագուրդ տալ մեծն ռուսիոյի, եւ նրա քաղաքական նշանակության տիկնիկների ախորժակներին:
Պատահական չէ, որ Արա Աբրահամյանը, ով ռուսերեն, մեղմ ասած, լավ չի էլ խոսում, մի երկու տարի առաջ ծավալուն հոդված էր հրապարակել ռուսաստանյան հեղինակավոր «Իզվեստիա» թերթում, որը համարձակորեն կարելի է անվանել «Ձոն Պուտինին»: Մեկը չկա հարցնի. ՀՀ-ի ներքին ու արտաքին գործերին խառնվելու փոխարեն, իսկ ինչո ՞վ է զբաղվել քո գլխավորած Ռուսաստանի հայերի միությունը` 12 տարվա իր գոյության ընթացքում: Դե իհարկե՝ Հայաստանում ռուսաց լեզվի և ռուսական երգի փառատոններ կազմակերպելով:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ ռուսաստանյան մեծահարուստ հայերի դերն ու ազդեցությունը դժվար է թերագնահատել: Որպես կանոն, նման էմիսարների այցերը պատմական հայրենիք առանձնապես հաճախանում են այն ժամանակ, երբ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջը փորձում է «փոխհամագործակցության» հերթական անհամաչափ քայլի մղել: Պատահական չէ, որ հենց ռուսաստանյան հայ համայնքի շատ նրկայացուցիչների կարծիքով, Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանում է ոչ թե հայերի շահերը, այլ հենց Ռուսաստանինը:

 

Ամենայն Ռուսիո հայն ու  յուր  քաղգործիքները...


Այնպես որ, Աբրահամյանի հայտարարությունները, թե ԵՏՄ-ն ԵՄ-ից լավն է, Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժի, իսկ տնտեսությունը մի բան էլ կշահի, միանգամայն սպասելի էին… Սակայն համայն սփյուռքի առաջնորդը դրանով չսահմանափակվեց և իր հեղինակավոր կարծիքն արտահայտեց նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Պարզվեց, որ ընդդիմությունը ոչ մի կոնկրետ ծրագիր չունի, Ծառուկանը լավ տղա է, և նույնիսկ իր ընկերը՝ բայց դե Հայաստանն արդեն նախագահ ունի, եւ ինքն էլ տեղյակ է ընդդիմության մատնանշած բոլոր խնդիրներին:
Հասկանալի է, որ Շարլ Ազնավուրի նման դժվարին պահին երկրին օգնության հասած կամ Քրք Քրքորյանի նման խոշոր ներդրում արած անձինք կարող են և իրավունք ունեն երկրի ճակատագրական հարցերում իրենց խոսքն ասել: Իսկ ինչո ՞վ է նման պատվին արժանացել պարոն Աբրահամյանը: Ռուսաստանում խոշոր շինարարական ծրագրերում ներգրավված օլիգարխն իր հայրենի Մալիշկայում մի եկեղեցի է կառուցել, մեկ էլ մի փոս փորել «Մանկական աշխարհի» հարևանությամբ, որը քանի տարի է արդեն ոչ մի կերպ չի կարողանում լցնել:

Փոխարենը Արշավիրովիչը  իր կամքից անկախ մեծացնում է ներքաղաքական դաշտի այն այն փոսերը, որի ջրաղացին շատ հաճախ ջուր են լցնում հատկապես Արշավիրովիչի սպասարկող քաղաքական այն սազանդարներն ու տեղեկատվական հարթակների ջութակահարները, որոնց «սլաքները»  շատ հաճախ ուղղվում են իշխանական կոնկրետ թեւերի ուղղությամբ:
Դե հիմա ասա, Արշավիրովիչ. ի՞նչն է պատաճառը, որ շատ հաճախ տեղական նշանակության քաղգործիքների, տմբլակների ու հարթակների  ետեւից երեւում են հին ու նոր հախ ու հաշիվներիդ ականջները…

 

Կարապետ  Մարգարյան 

 

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan