Ամերիկացիները հոգեվարքի մեջ են. Պուտինին վերացնելու հաշվա՞րկ է արվում
Հասկանալի է՝ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունն անհապաղ պատասխանատվությունը գցեց աշխարհազորայինների վրա՝ թափանցիկ ակնարկելով, որ չէր առարկի, եթե մեղավոր նշվեր Ռուսաստանը։ Արևմուտքում նույնպես հակված էին աղետը վերագրել աշխարհազորայիններին, բայց մտքի մեջ ընկան։ Նախ՝ աշխարհազորայինները զենիթային հրթիռներ չունեն, որոնք ի վիճակի կլինեին օդում թիրախ խփել 10.000 մետր բարձրության վրա։ Երկրորդ՝ աշխարհազորայինների ինչի՞ն էր դա պետք. նրանք գիտեն, որ Արևմուտքի աչքին ամեն ինչում իրենք են մեղավոր։ Եթե Արևմուտքը լուռ կուլ տվեց Օդեսայի ցեղասպանությունը և չդատապարտեց կազմակերպիչներին, ուրիշ էլ ինչ ասենք։ Մի խոսքով՝ անգամ Ջեն Փսակին, որ սովորաբար «ճիշտն» է ասում և գիտե «ճշմարտությունն» ամեն ինչի մասին, այսօր չշտապեց մալայզիական ինքնաթիռի ոչնչացնողներ անվանել աշխարհազորայիններին։