Ամերիկացիները Օբամայից պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Ամերիկյան ԶԼՄ-ներ
ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում` պահանջելով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ երեկ Օբաման հերթական անգամ դավաճանեց իր իսկ խոստումը և հայերին ուղղված ուղերձում չարտաբերեց «ցեղասպանություն» բառը:
Ցույցերից ամենախոշորը տեղի է ունենում Լոս Անջելեսում: Ինչպես ներկայացնում են ամերիկյան ԶԼՄ-ները, ցուցարարների թիվը հասնում է 50 հազարի, ցույցի մասնակիցները վանկարկում են «Մենք ցանկանում ենք, որ Օբաման ճանաչի»:
Նշենք, որ դեռ 2008 թվականին Օբաման հայտարարում էր, որ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, երբ դառնա նախագահ:
