Ամերիկյան ինքնաթիռներն ու նավերը անելիք չունեն ՌԴ-ի սահմանների մոտ. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան (Տեսանյութ)
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Պետդեպարտամենտի խորհրդակցություններից հետո, որտեղ նրան հրավիրել էին MQ-9-ի միջադեպիս հետո, հայտարարել է.
- Ամենակարևորը, ես կարծում եմ, որ ամերիկյան ինքնաթիռներն ու նավերը անելիք չունեն Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ: Պատկերացնու՞մ եք, որ Նյու Յորքի կամ Սան Ֆրանցիսկոյի մոտ հանկարծ հայտնվի նման ինքնաթիռ՝ դրոն։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կլինի ամերիկյան լրատվամիջոցների, Պենտագոնի արձագանքը նման անօդաչու սարքի նկատմամբ։ Սա բազմաֆունկցիոնալ հարվածային անօդաչու թռչող սարք է, որը կարող է տեղափոխել 1,7 հազար կգ պայթուցիկ, կարող է կրել մի քանի ռումբ։
Մանրամասները` տեսանյութում: