ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 12-ին, կազմել է 476.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.87 դրամ (աճել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.87 դրամ (նվազել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (մնացել է անփոփոխ):
