ԱՄՆ դոլարով գործարք այսօր ևս չկնքվեց
Հունվարի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հունվարի 26-ին. կայացել էր 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 474.5 դրամ:
