ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Նախօրեին կայացել էր 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 474.5 դրամ:
