ԱՄՆ դոլարը դարձյալ արժևորվել է
Դեկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 460.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 460 դրամ:
Նախօրեին կայացել էր 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 458 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 458 դրամ:
