ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային առնվազն 800 մլն դոլարի չափով օգնության տրամադրմանը
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային առնվազն 800 մլն դոլարի չափով օգնության տրամադրմանը։ Այս մասին գրում է Reuters-ը։Ամերիկացի օրենսդիրները համաձայնել են հաջորդ տարի Ուկրաինային տրամադրել առնվազն 800 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն անվտանգության ապահովման համար: Նշվում է, որ 2023 թվականի ազգային պաշտպանության մասին օրենքը կավելացնի Ուկրաինային օգնելու նախաձեռնության ծախսերը։
Ընդհանուր օրինագիծը նախատեսում է 45 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսեր: Սա շատ ավելին է, քան նախկինում պահանջել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նախագիծը ներառում է 2,7 մլրդ դոլար՝ զինամթերքի արտադրական հզորությունների ավելացման համար, ինչպես նաև Ուկրաինային զենք մատակարարելու պայմանագրերի սահմանափակումների վերացում։