1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը Նիզամիի մասին՝ մեծ դժգոհության պատճառ Բաքվում

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր twitter-յան էջում շնորհավորել է իրանցիներին ձմեռային արևադարձի օրվա՝ տարվա ամենաերկար գիշերվա օրվա կապակցությամբ։ Իր գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղարը, որն, ինչպես երևում է, շատ լավ գիտի մեր տարածաշրջանի երկրների պատմությունը և արվեստի ներկայացուցիչներին, մեջբերել է միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկի՝ Նիզամիի ստեղծագործություններից մեկից խոսքերը և Նիզամի Գյանջևիին անվանել է պարսիկ պոետ։

Ինչպես և սպասվում էր, մեր արևելյան հարևանների մոտ դա հիստերիա է առաջացրել։ Պաշտոնական Բաքվի՝ ստով և կեղծիքով սնված սոցցանցերի ազերի օգտատերերը Պոմպեոյին գամել են անարգանքի սյանը և ամենավերջին վիրավորանքներին արժանացրել։ Որոշ ազերի օգտատերեր Պոմպեոյի գրառման տակ փորձել են վերջինիս «սովորեցնել», թե Նիզամին իրականում ինչ ազգային պատկանելություն ունի։ Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս հետ չեն մնացել Պոմպեոյին վիրավորելու «առաջնությունից»։ Բաքվին հատկապես հունից հանում է այն փաստը, որ, չնայած գործադրած ահռելի ֆինանսական և քարոզչական ջանքերին, նրանց չի հաջողվում սեփականաշնորհել Ադրբեջանի հարևան երկրների պատմությունը և պատմական և մշակութային հերոսներին։

Նիզամիի սեփականաշնորհման գործընթացն Ադրբեջանում սկսվել էր դեռ խորհրդային տարիներից՝ 1930-ական թվականներից։ Սակայն այն մանյակային բնույթ ստացավ Ադրբեջանի անկախացումից հետո և հատկապես, երբ Բաքվում իշխանության եկան Ալիևները։ 1918 թ․-ին ստեղծված ադրբեջանցի ազգին անհապաղ անհրաժեշտ էին պատմական հերոսներ և հնագույն պատմություն։ Աղվանքի, Հայաստանի, Վրաստանի, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների և Իրանի պատմության որոշ դրվագներ սեփականաշնորհելով՝ ձեռքի հետ էլ ազերի-թուրքերը իրենցով են անում նաև այդ տարածքներում ապրած հայտնիներին։ Այդ քաղաքականության վառ օրինակներից է նաև Նիզամի Գյանջևիի թրքացնելը, որը շարունակվում է մինչև հիմա։ Ըստ քոչվոր թուրքերի՝ այն մարդիկ, ովքեր ապրել են ներկայիս Ադրբեջանի տարածքում, կապ չունի, թե ինչ ազգություն ունեն, բոլորը թուրքեր են։ Նույն հաջողությամբ Բաքվում իրենցով են արել Կիրակոս Գանձակեցուն և Մովսես Կաղանկատվացուն։

Բաքվի բռնապետը նավթախավիարային դիվանագիտության միջոցով նաև սեփական ազգի պատմությունն է հորինում և շատ մեծ հիստերիա է բարձրացնում, երբ նրա այդ ծրագրերը ձախողվում են։ Ալիևները չեն հասկանում, որ այն պատմական և տեղեկատվական աղբը, որով կերակրում են սեփական ժողովրդին, շատ դեպքերում չի ուտվում օտարների կողմից, որոնք ծանոթանում են պատմությանը, գրականությանը և այլ ոլորտներին ոչ թե ադրբեջանաթուրքական «աղբյուրներից», այլ հենց սկզբնաղբյուրներից, որոնք շատ խիստ տարբերվում են վերը նշվածներից։ Ադրբեջանում չեն ուզուն ընդունել, որ իրենց պատմությունը և մշակույթը պլագիատի հետևանք են և «գլոբուսից դուրս» են։

Հիմա պատկերացնում եմ, թե ինչ զարմանք է ապրում ԱՄՆ պետքարտուղարը, ով ընդամենն իրանցիներին ուղղված իր շնորհավորանքում իրերն անվանել էր իր անուններով։

Չեմ զարմանա, որ եթե Ադրբեջան պետությունը պահպանվի, որը շատ անցանկալի է, մի քանի դար հետո կպարզվի, որ Գարրի Կասպարովը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռիխարդ Զորգեն, Լև Լանդաուն, մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը և այլք ազերի-թուրքեր են, քանի որ նրանք ևս ծնվել են ներկայիս Ադրբեջանի տարածքում։

ՀԳ. Ի դեպ, ադրբեջանցիները, Նիզամիին ազերի-թուրք անվանելով և դարձնելով իրենց գրականության ռահվիրա, չեն ամաչում այն հանգամանքից, որ նույն Նիզամին իր ստեղծագործություններում շատ վատ է արտահայտվել 11-12 դարերում իր հայրենիքում հայտնված թուրքերի նկատմամբ՝ նրանց անվանելով «ուխտադրուժ», «խոստումնազանց», «կողոպտիչ»։

Նիզամին միակ պարսիկ գրողը չէ, ում պաշտոնական Բաքուն սեփականաշնորհել է։ Նրանց շարքում են նաև Խաքանին, ով ծնվել է Շիրվանում, և Ֆալաքին։

 

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan