ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը հոկտեմբերի 11-12-ը կմեկնի Իսրայել՝ իշխանությունների հետ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, հայտնում է CNN-ը։
«Սպասվում է, որ նա կմեկնի վաղը և հինգշաբթի կժամանի Իսրայել», - ասել է Միլլերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Իսրայելին «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համար 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ։