ԱՄՆ պետքարտուղարը վաղը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ թուրքական մամուլ
«Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ՝ առաջ մղելու այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»,- գրում է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով վաշինգտոնյան աղբյուրներին:
«Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր ելքը»,- շարունակում է գործակալությունը: