ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Հռիփսիմե Հակոբյանին
Asekose.am-ը գրում է.
Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել է տեղեկատվություն, որի համաձայն` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն օրերս երկու անգամ չի տրամադրել մուտքի արտոնագիր երգչուհի Հռիփսիմե Հակոբյանին:
Լուրի իսկությունը պարզելու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ, սակայն վերջինս տվյալ թեմայի վերաբերյալ հրաժարվեց մեկնաբանություն տալ` հավելելով, որ այս շրջանում, առհասարակ, հրաժարվում է հարզացրույցներից.
«Չեմ ցանկանում հարցազրույցներ տալ, որովհետև վերջին ժամանակահատվածում կայքերը, չգիտեմ թե ինչու, նույնիսկ հրապարակածդ տարրական լուսանկարն այլ վերնագրով տեղադրում են իրենց կայքերում և ամբողջովին այլ ձևով ներկայացնում լուսանկարի պատմությունը:
Դա հունից հանում է ինձ, ինչպես նաև այլ արտիստների, այսինքն` սա միայն իմ կարծիքը չէ: Չեմ ցանկանում որևէ կայքի հարցազրույց տալ և որևէ հարցի պատասխանել, համենայն դեպս, այս շրջանում»:
Հավելենք նաև, որ այս պահին Հռիփսիմե Հակոբյանի ամուսինը` Մարտին Մկրտչյանը, գտնվում է ԱՄՆ-ում: