ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Սիրիայի երկնքում փորձել են շրջափակել թուրքական կործանիչները. Reuters
ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները փորձել են շրջափակել թուրքական կործանիչները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռազմական գործողություններին մասնակցող թուրքական ինքնաթիռները շատ մոտ են թռչել ԱՄՆ զինված ուժերի ինքնաթիռներին:
Արդյունքում` Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լքել են ԱՄՆ-ի զինված ուժերի գտնվելու վայրը:
Ըստ Fox News-ի թղթակցի՝ միջադեպին մասնակցել է F-15 կործանիչը և AH-64D Apache հարվածային ուղղաթիռները։