ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ի ֆինանսիստների մասին տեղեկություններ ստանալու համար մինչև 10 մլն դոլար է առաջարկում
ԱՄՆ-ն առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար ՀԱՄԱՍ-ի հինգ ֆինանսիստների մասին տեղեկությունների համար կամ տեղեկությունների համար, որոնք կհանգեցնեն խմբավորման ֆինանսական մեխանիզմների ոչնչացմանը, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Պետքարտուղարությունը հրապարակել է նրանց անունները՝ Աբդելբասիտ Համզա Էլհասան Խաիր, Ամեր Քամալ Շարիֆ Ալշավա, Ահմեդ Սադու Ջահլեբ, Վալիդ Մուհամմեդ Մուստաֆա Ջադալլահ և Մուհամմադ Ահմադ Աբդ ալ-Դաիմ Նասրալլա։
Դրանցից առաջինը Սուդանում է։ Նա մասնակցել է ՀԱՄԱՍ-ին գրեթե 20 մլն դոլար փոխանցելուն, հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ի երեք այլ գործիչներ՝ Ամեր Քամալ Շարիֆ Ալշավան, Ահմեդ Սադու Ջահլեբը և Վալիդ Մուհամմեդ Մուստաֆա Ջադալլահը, մաս են կազմում ՀԱՄԱՍ խմբի ներդրումային ցանցին Թուրքիայում: