ԱՄՆ-ն իր զինուժը դուրս է բերում Ուկրաինայից
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է Ուկրաինայից դուրս բերել ռազմական հրահանգիչներին։ Մասնավորապես, ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Ազգային գվարդիայի 160 զինծառայողի:
Այս մասին փետրվարի 12-ին սոցցանցի պաշտոնական էջում հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նրանք, որ նոյեմբերից գտնվում էին Ուկրաինայում՝ զորքերին խորհրդատվություն տալու նպատակով, Ուկրաինայից կտեղափոխվեն Եվրոպայի մեկ այլ վայր։
Քիրբին ասել է, որ որոշումը կայացվել է մեծ զգուշավորությունից ելնելով և հիմնված է Պետդեպարտամենտի որոշման վրա՝ Կիևում ԱՄՆ դեսպանատնից որոշ աշխատակիցներ դուրս բերելու վերաբերյալ:
«Դիրքորոշման այս փոփոխությունը չի նշանակում Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու մեր վճռականության փոփոխություն», - ասվում է Պենտագոնի խոսնակի գրավոր հայտարարության մեջ։