ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ին զենք գնելու հարցում օգնող երկրների նկատմամբ
ԱՄՆ Ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին զենք և տեխնիկա գնել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։