ԱՄՆ-ն պաշտպանում է Վրաստանի "գազային" քաղաքականությունը
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յան Քելին դրական է արտահայտվել Վրաստանի և ռուսական "Գազպրոմի" միջև ընթացող բանակցությունների կապակցությամբ..."Ես ոչ մի տարօրինակ բան այդ բանակցություններում չեմ տեսնում...Վրաստանը չպետք է մեկ գազի մատակարարից կախյալ լինի...Այն տեղեկությունը,որը մենք ստանում ենք վրացական իշխանություններից մեզ բավարարում է,բայց լավ կլինի,եթե ամբողջ գործընթացն ավելի "թափանցիկ" լինի ",-հայտարարել է Թբիլիսիում ԱՄՆ-ը դեսպանը...
Հիշեցնեմ,որ Վրաստանի և "Գազպրոմի" միջև ընթացող բանակցությունները սվիններով են ընդունվում Բաքվում..Ալիևյան ԶԼՄ-ները վրացական իշխանություններին ավնավում են դավաճան...Սրան ի պատասխան Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն բացեիբաց հայտարարեց,որ Ադրբեջանն այնքան գազ չունի,որ բավարարի Վրաստանի օրեցօր աճող պահանջարկը՝հերքելով ազերիների այն թեզը,որ իրենք կարող են ոչ միայն Վրաստանին,այլև ամբողջ Եվրոպային գազ մատակարարել մոտակա հարյուր տարում...
Այս պահի դրությամբ Վրաստան մատակարարվող գազի 90% ապահովում է Բաքուն,այն օգտագործելով նաև որպես "զենք"՝Թբիլիսիի վրա ազդելու համար....
Բաքուն շատ ծանր է ընդունում այն փաստը,որ Վրաստանը կարող է թոթափել թուրք-ազերիական տանդեմի դիրքերը Վրաստանում,որը սարսափելի մեծ մասշտաբներ ընդունեց Մ.Սաակաշվիլլի կառավարման տարիներին...Հիմա էլ Ադրբեջանը օգտագործում է Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի կողմակիցներին երկրի գործող իշխանությունների դեմ՝հանրահավաքներ և ցույցեր անցկացնելով՝"Ո՛չ բանակցություններին "Գազպրոմի" հետ" կարգախոսով...
Հօդս ցնդեց նաև ազերիների վերջին հույսը...Նրանք հույս ունեին,որ պաշտոնական Վաշինգտոնը դեմ կգնա Վրաստանի իշխանությունների այս ցանկությանը...Սակայն ԱՄՆ-ն Թբիլիսիում իր դեսպանի մակարդակով հասկացրեց ազերիներին,որ խելոք մնան և չփորձեն իրենց կողմից հովանավորվող քաղաքական ուժերի միջոցով սրել իրավիճակը Վրաստանում...
Վրաստանի "անկախությունը" ադրբեջանական գազից մեծ հարված կլինի Բաքվի դիքրերին տարածաշրջանում և լիովին համընկնում է Հայաստանի շահերի հետ...