ԱՄՆ-ում բենզինի գինը էժանացել է կաթի գնից
2010թ.-ի դեկտեմբերի 22-ից առաջին անգամ ԱՄՆ-ում բենզինի միջին հարաբերական գինը հասել է 3 ամերիկյան դոլարի՝ մեկ գալոնի համար (79 ցենտ՝ մեկ լիտրի համար): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիային:
Այս կերպ, այժմ ԱՄՆ-ում բենզինն ավելի էժան է, քան կաթը, որի միջին գինը երկրում կազմում է 3,73 դոլար: Հայտնում է gazeta.ru-ն:
Փոխանցվում է, որ սովորաբար աշնանը նահանգներում բենզինի գինը սովորականից ավելի բարձր է լինում, սակայն այս տարի վառելիքի գինը կտրուկ անկում է ապրել՝ համաշխարհային բիրժայում նավթի գնի անկման հետևանքով:
