ԱՄՆ-ը մոտ 50 տոննա ոսկի է դուրս բերել Սիրիայից
Ամերիկյան բանակը մոտ 50 տոննա ոսկի է դուրս բերել Սիրիայից, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ ամերիկացի զինվորականները ոսկու դիմաց անվտանգության երաշխիքներ են տվել Դեր Զորի նահանգում գործող ահաբեկչական խմբավորումներին:
Ինչպես նաև հաղորդվում է, որ ոսկին թաքցրել են Դեր Զորից ոչ հեռու գտնվող գյուղում, որն ահաբեկիչների վերջին հենակետն է: