ԱՄՆ-ը նոր միջոցներ կձեռնարկի Չինաստանի դեմ, եթե նա շարունակի օգնել Չինաստանին. Վեդանտ Պատել
ԱՄՆ-ը նոր միջոցներ կձեռնարկի Չինաստանի դեմ, եթե նա չնվազեցնի ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աջակցության ծավալները:
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Եվ եթե Չինաստանը չնվազեցնի իր աջակցությունը ռուսական ռազմարդյունաբերական համալիրին, ապա ԱՄՆ-ը պատրաստ կլինի հետագա քայլերի դիմել։ Բայց այս ամբիոնից դրա մանրամասների մասին չեմ խոսի։ Այս տեսակետը կիսում է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Մեծ Յոթնյակի երկրները, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն: Եվ դա կայանում է նրանում, որ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնմանը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի անվտանգությանը։ Եվ դա հստակ ասաց պետքարտուղարը Էնթոնի Բլինկենը, երբ այցելեց Չինաստան»,-նշել է Պատելը: