ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրադրության համար.Օբամա
ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրադրության համար, որտեղ առաջանում են հուզումներ, պատերազմ և հակամարտություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է CBS-ը:
«Ես մտածում եմ, որ ԱՄՆ-ը՝ որպես աշխարհի միակ գերպետություն, պատասխանատվություն է կրում աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրադրության համար, որտեղ առաջանում են հուզումներ, պատերազմ և հակամարտություններ, և պարտավոր է գործել որպես դրական ուժ»,- ասել է նա: