ԱՄՈԹ ԱՅՆ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՆՁՆ ՈՒՐԱՑԱՎ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամոթ այն հային, որ անձն ուրացավ,
Ամոթ այն հային, որ շահին դարձավ,
Ամոթ այն հային, որ գենն ուրացավ,
Ամոթ այն հային, որ տունն ուրացավ,
Ամոթ այն հային, որ թուրքին դարձավ,
Ամոթ այն հային, որ մորն ուրացավ,
Ամոթ այն հային, որ հայ չդարձավ։
Ամոթ այն հային, որ նեռին ծախվեց,
Ամոթ այն հային, որ մարդ չդարձավ,
Ամոթ այն հային, որ աշխարհն ի ցույց
Մատնեց ու դավեց ազգն իր սրբակուռ,
Եվ Հուդայի պես հոգին վաճառեց
Տեղը մատնության դրոշմ վաստակեց։
16.10.2020 թ.
ք. Երևան
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ