Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը
Հայտնի լրագրող, արտասահմանում բնակություն հաստատած Անի Քոչարը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ... հիվանդանոցում...
Իմ «չապրած» ամառը, իմ մաքառման ամառը, որն այնքան նոր արևաշատ ամառներ ու կյանքի նոր գարուններ է խոստանում»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ Անի Քոչարն արյան լեյկոզ ունի: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ:
Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին
Ինձ բացակա չդնեք: Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք»: