Ամուլսարում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք եւ 40 գիհի
Ամուլսարում հուլիսի 30-ին բռնկված հրդեհը մարվել է նույն օրը երեկոյան, այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի «Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք:
Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան և Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը Սարավանի «Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար:
Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա, 12 հրշեջ-փրկարար ազատ հերթափոխից, 30 քաղաքացի և 5 բնապահպան:
Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, ժամը 20:30-ին՝ մարվել: Ընդհանուր առմամբ այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի: