Ամուսինն ու կինը ծեծել են իրար, կինը կծել է ամուսնու գոտկային հատվածը
Դատարան է ուղարկվել կնոջ և ամուսնու վիճաբանության դեպքով հարուցված քրեական գործը:
Կնոջն ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսինը տեսակցելու նպատակով եկել է բնակարան, ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածն է հասցրել կնոջը և դիտավորությամբ վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ կինն էլ իր հերթին՝ վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն, կծել է նրա ձախ գոտկային հատվածը և դիտավորությամբ ամուսնուն պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: