Ամուսինը սպառնացել է սպանել կնոջը
Ընտանեկան վիճաբանության ժամանակ ամուսինը սպառնացել է սպանել կնոջը:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Աբովյան քաղաքում բնակվող ամուսինների միջև վիճաբանություն է ծագել և 50-ամյա տղամարդը ծոցագրպանից հանել է դանակը և սպառնացել սպանել կնոջը:
Միջոցառումներ են ձեռնարկվում տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուր` Փաստինֆո