Ամուսնական պարտականությունից չեմ խուսափում. Արմեն Ջիգարխանյանի կին
Արմեն Ջիգարխանյանն իր 81-ամյակը պատրաստվում է նշել օրինական ամուսնու կարգավիճակով։ Ջիգարխանյանի կինը՝Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում պատմել է իրենց ամուսնական կյանքի մասին։ Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված.
– Ի՞նչ եք կարծում, Արմեն Բորիսովիչըսիրու՞մ է կանացի քնքշանքը։
– Ի՞նչ նկատի ունեք։ Այնպես եք ասում, ասես դա խմբակային միջոցառում է (ծիծաղում է)։
–Սիրու՞մ է Ձեր կանացի քնքշանքը։
– Կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդու, ով սիրած կնոջ հետ է, հաճելի է նրա կողքին լինել, զգալ ուշադրությունը, քնքշանքը, հոգատարությունը։
– Ձեզ համար ամուսնական պարտականությունը սրբությու՞ն է, թե՞ կարելի է դրանիցխուսափել։
– Միանշանակ սուրբ է։ Չեմ խուսափում։ Կարծում եմ, դա կախված է նրանից, ում ինչպես են դաստիարակել։ Ես դաստիարակվել եմ բարոյական ընտանիքում, կարծում եմ՝ լավ կին եմ։
– Իսկ երբ իրեն վատ է զգում… ամեն դեպքում տարիք է։
-Խուճապի չեմ մատնվում։ Նա շատ լավ բժիշկներ ունի, ես զանգում եմ իրենց եւ նրանք միանգամից ինձ ասում են, թե ինչ պետք է անել։ Ես առաջին օգնությունն եմ ցուցաբերում։