Ամուսնու հետ վիճելուց հետո երիտասարդ կինը կտրել է երակները. «Փաստինֆո»
Երեկ կեսգիշերին, «Շտապ օգնության» կայանում ահազանգ է ստացվել, որ երիտասարդ կինն ինքնասպանության նպատակով կտրել է երակները:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ պարզվել է, որ 35-ամյա կինն իրենց տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ, որից հետո էլ որոշել է ինքնասպան լինել` ածելիով կտրելով ձախ ձեռքի դաստակը: