ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: