1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աննա Գևորգյան. «Այլևս չեմ համագործակցի «Դար 21»-ի հետ»

BlogNews.am-ը գրում է .

 

Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ դասավորել է անձնական կյանքը. ամուսնացել է, բալիկ ունեցել ու արդեն սպասում է երկրորդ երեխայի ծննդին։

 

Աննայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, քանի որ ամուսնու՝ Վլադի հետ տեղափոխվել էին ԱՄՆ։ Վերջերս զույգը վերադարձել է Հայաստան։  «Երբ մեկնեցինք ԱՄՆ, չգիտեինք, թե ինչքան ժամանակ կմնանք այնտեղ. ուզում էինք տեսնել՝ ինչպես կհարմարվենք, սակայն երեխայի ծննդից հետո մեզ համար դժվար էր մենակ։ Այնտեղ ոչ ոք չունեինք՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, ո՛չ ծնողներ, ամուսիս էլ զբաղված էր, ու ես դժվարանում էի։ Որոշեցինք վերադառնալ Հայաստան՝ հետո նորից մեկնելու մտադրությամբ»,- BlogNews.am-ին պատմեց  հաղորդավարուհին։ Նրա խոսքով՝ դեռևս չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն անելիքները, սակայն նախնական ծրագրերով՝ ամուսինն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, իսկ ինքն ու երեխաներն առայժմ կլինեն Հայաստանում։

Զույգի երկրորդ երեխայի ծնունդը նախատեսվում է հունիսի սկզբին։ Աննան նշեց, որ արդեն ճշտել են փոքրիկի սեռը. նրանք կրկին աղջիկ են ուննալու։ «Միշտ մտածել ենք, որ մի տղա, մի աղջիկ կունեանք։ Հիմա ամուսինս ևս մեկ երեխա է ուզում, որպեսզի տղա էլ ունենա»,- ասաց նա ու խոստովանեց, որ ինքը շատ ուրախ է, որ կրկին աղջիկ է ունենալու։

Զույգը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է անվանակոչելու երկրորդ բալիկին։ Նախապատրաստական աշխատանքներով էլ դեռ չեն զբաղվել, քանի որ ազատ ժամանակ չի ունենում։ «Ամբողջ ժամանակը տրամադրում եմ առաջին աղջկաս՝ Լեա Էվային»,- ասաց նա ու հավելեց, որ բավականին բարդ է հղիության ընթացքում 1 տարեկան երեխայի խնամելը։ «Նա դեռ չի քայլում, իսկ ինձ չի կարելի գրկել երեխային։ Բավականին դժվար է. ինչքան էլ տատիկներն օգնեն, միևնույն է, հոգսի մեծ մասը մոր վրա է»,- ասաց նա։

Անդրադառնալով աշխատանքի վերադառնալուն՝ Աննան ասաց, որ վաղ տարիքից է սկսել աշխատել ու մեկ տարի չաշխատելը շատ ծանր է իր համար։ «Բալիկիս ծնվելուց հետո առաջին 2 ամիսների ընթացքում կսկսեմ աշխատել։ Երբ առաջնեկս ծնվեց ու պատրաստ էի կրկին աշխատել, իմացա երկրորդ հղիությանս մասին և շարունակեցի դադարի մեջ մնա, բայց շատ եմ կարոտել աշխատանքային պրոցեսը»,- նշեց նա։ 29-ամյա հաղորդավարուհու կարծիքով՝ ինքն այլևս հետաքրքիր չի լինի «21TV»-ի լսարանի համար և աշխատանքի կվերադառնա այլ հեռուստաընկերությամբ։  ««Դար 21-ի հետ այլևս չեմ համագործակցի, որովհետև տարիքս արդեն մեծ է։ Կարգավիճակիս փոփոխությունը ևս ազդել է աշխարհայացքիս վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատերը դուրս եկան «21TV»-ից, ոմանք՝ կոնֆլիկտով, հեռուստաընկերությունից իր դուրս գալ ինչպե՞ս ընդունվեց, արդյոք եղել է կոնֆլիկտային ինչ-որ բան, որի պատչառով էլ չի ցանկանում վերադառնալ «21TV», նա պատասխանեց. «Ես «Դար 21»–ում աշխատել եմ 9 տարի, կարևոր չէ՝ ինչպես եմ դուրս եկել, չեմ ուզում խոսել դրա մասին, ինձ համար ավելի կարևոր է այն, որ ես կյանքիս զգալի մասը հարազատ ընտանիքի պես ապրել եմ նախկին աշխատակազմիս հետ և չեմ զգացել, որ աշխատանքի եմ գնում, դա իմ կյանքն էր՝ իմ երկրորդ տունը»։

Ըստ Աննայի՝ արդեն մի քանի տարի է՝ ցանկություն ունի աշխատել որպես լուրերի մեկնաբան։ «Սակայն աշխատանքային դադարից հետո հիմա զուտ կարոտել եմ աշխատանքս միևնույն է՝ ինչ ձևաչափով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ լսարանն իրեն ճանաչում էր որպես «Դար 21»-ի ժամանցային հաղորդումների դեմք, իր կարծիքով՝ իրեն կընդունե՞ն նոր ձևաչափով, հաղորդավարուհին պատասխանեց. «Երևի դա է պատճառը, որ մինչև հիմա դեռ ինձ չեմ փորձել այդ դերում։ Դա շատ կտրուկ փոփոխություն կլինի, ինչին նախկին գործուեությունս անշուշտ կխանգարի»։

Ամալյա Հովհաննիսյան           BlogNews.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan