Աննա Հակոբյանն այսօր հանդիպելու է Ռիտա Սարգսյանի օգնականի հետ
Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև մամուլի ազատության մասին:
«Եթե չլինի սեփական ազատությունը, օրենսդրությունը ոչնչով չի կարող օգնել: Լրագրողները պետք է ձերբազատվեն ինքնագրաքննադատությունից ու կառուցեն իրենց սեփական ազատությունը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, այն փոփոխությունը, որ եկավ, այդ ամենը պահպանելու երաշխիքը մամուլն է: Իսկ առանց ազատության՝ հնարավոր չէ ապահովել այդ ամենը»:
Օգտատերերից մեկի հարցին՝ ինչո՞ւ հենց Ռիտա Սարգսյանի հետ չեք հանդիպելու, Ա. Հակոբյանը պատասխանեց, որ Բաղրամյան 26-ում կա համապատասխան սենյակ, որը զբաղվել է այդ հարցերով. «Ես այսօր գնացել եմ այնտեղ, ճանաչել եմ այդ մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ, իրենց հետ եմ հանդիպելու, քանի որ իրենք առնչվել են այդ գործերի հետ»: