«Analitik.am»-ի խմբագրի մեղադրանքի մի մասը կարճվել է, ի հայտ է եկել նոր դրվագ
Panorama.am-ը գրում է.
«Analitik.am»-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործում փոփոխություններ են կատարվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Անիի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ ոստիկանության նախկին գլխավոր պաշտոնյա Կարեն Բաբակեխյանի մասով Անիի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ խոշոր չափով շորթման մեղադրանքով, կարճվել է:
Փաստաբանի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով նույնպես մեղադրանքը կարճվել է ու փոփոխվել: Սակայն ի հայտ է եկել նոր դրվագ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդավծի 2-րդ մասի հատկանիշներով՝ «շորթումը»:
Փաստաբանն ասաց, թե իր համար սպասելի էր, որ և Բաբակեխյանի, և Տիգրան Ուրիխանյանի մասով մեղադրանքը կարճվել է, քանզի այդ մասով հանցակազմ չի եղել: Այդուհանդերձ, նա ձեռնպահ մնաց այս փուլում ներկայացնել, թե ինչ առանձին դրվագ է այս գործում ի հայտ եկել, միայն ասաց, որ դա որևէ անձի չի վերաբերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ