Անալոգային հեռարձակումը օրինական է, իսկ հեռուստաընկերությանը անալոգային եթերից զրկելը ապօրինի
Անալոգային հեռարձակումը օրինական է, իսկ հեռուստաընկերությանը անալոգային եթերից զրկելը ապօրինի, անկախ այն բանից, որ հնարավոր է՝ անհրաժեշտություն է առաջացել կապուղին օգտագործել թվայնացման գործընթացի համար։ Այս պարագայում, քանի դեռ ամբողջ հանրապետությունում գործում է անալոգայինը և զուգահեռաբար ընթանում թվայնացման գործընթացը, իսկ բնակչության գեր-գերակշիռ մասը խնդիր ունի հեռուստացույցների թվային դեկոդերների տեղադրման հետ, գումարած դրան, որ սոցիալական օրենքի բաղադրիչը դեռ կյանքի չի կոչվել՝ հեռուստաընկերությունը կկորցնի լսարան, իսկ քաղաքացիները անորոշ ժամանակով կզրկվեն ալիքը դիտելու հնարավորությունից։