ԱՆԲԱՐՈ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ
«Ֆեսբուք» սոցիալական կայքում Fnews.am կայքի գլխավոր խմբագիր Գայանե Զարգարյանի նկատմամբ թույլ տված արարքն՝ անբարո ոտնձգություն է: Անպատժելիության դեպքում այն կարող է չոքել յուրաքանչյուր օգտատերի դռանը: «Ֆեսբուքյան» այս չարորակ ախտի դեմ պետք է պայքարեն բոլորը: Գայանե Զարգարյանին ճանաչում եմ ավելի քան տասը տարի, միասին աշխատել ենք, լավ ու վատ օրեր տեսել և պազապես կարող եմ ասել, որ նա լավ մարդ է, շատ լավ ընկեր, պրոֆեսիոնալ և սկզբունքային իր գործում: