Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 10 պատահար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության՝ 8, գողության՝ 6, խուլիգանության, հարկերից խուսափելու եւ ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
