Անցած գիշերը Թուրքիայում
Անցած գիշեր Թուրքիայում տեղի են ունեցել ձերբակալություններ: Ձերբակալվել են Անկարայի տարածքային Ժանդրմերային բաժանմունքի հրամանատար գեներալ-մայոր Իբրահիմ Այդինը, բրիգադի գեներալ Հեմազե Ջիլիփօղլուն եւ գնդապետ Բուրհենիթթին Ջիհանգիրօղլուն:
Երկու գեներալը եւ մեկ գնդապետը մեղադրվում են պետական գաղտնի տեղեկությունները գաղտնի չպահելու, դրանք պետության դեմ օգտագործելու, լրտեսության, զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու մեջ: Զինված ահաբեկչական կազմակերպությունը նպատակ է ունեցել գործել Թուրքիայի Հանրապետության դեմ, իրականացնելով ռազմական հեղափոխություն:
Երկու գեներալները ուղարկվել են Հեդիմքոյ ռազմական բանտ, իսկ գնդապետը, Սիլվիրի բանտ: