Անցած մեկուկես ամսում Հայաստանից ԵՏՄ անդամ մյուս երկներ ոչ մի կիլոգրամ միս չի արտահանվել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երբ դեռ քննարկվում էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը, նշվում էր, որ դրանից հետո Հայաստանի գործարարների համար Ռուսաստանի պես մեծ երկրի շուկան կդառնա լիարժեք հասանելի: Մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի միս արտադրող ընկերությունները հնարավորություն կունենան ազատ, առանց խոչընդոտի ՌԴ արտահանել Հայաստանում արտադրված մսամթերքը: Ինչն իր հերթին կնպաստեր Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին, երբ դեռ ուժի մեջ չէր մտել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը, թվով 11 ձեռնարկություններ թույլտվություն էին ստացել՝ դեպի ՌԴ եւ ԵՏՄ անդամ երկրներ միս, մսամթերք արտահանելու համար: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ անցած մեկուկես ամսում Հայաստանից ո՛չ դեպի ՌԴ եւ ո՛չ էլ ԵՏՄ անդամ մյուս երկներ ոչ մի կիլոգրամ միս չի արտահանվել: Ավելին՝ դեռեւս պարզ չէ, թե հայկական ընկերությունները երբ կսկսեն ԵՏՄ անդամ երկրներ միս արտահանել:
