Անչափահասների մասնակցությամբ պատահարների թիվը
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում նվազել է անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ անչափահասների մասնակցությամբ պատահարների թիվը նվազել է 27-ով, 3-ով նվազել է զոհերի, 33-ով վիրավորների թիվը:
«Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով»,-ասաց նա:
