Անցումային արդարադատությունը՝ որոշակի գործիքների ամբողջականություն է
Հարց Փաստաբանին
Արդյո՞ք անցումային արդատության ուժի մեջ մտնելուց հետո պատասխանատվության կկանչվեն ներկայիս ապօրինի հարստացած բազմաթիվ չինովնիկներ, որոնցից շատերը այսօր պատասխաատվությունից խուսափելու համար, իրենց սեփական կաշին փրկելու համար ` որոշում են «բարեգործ» ձեւանալով իրենց ունեցվածքի մի մասը նվիրելով պետությանը` այդ կերպ խուսափելով արդատությունից: Ինչպես օրինակ Մաասքայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը:
Ի՞նչ է իրենից ենթադրելու անցումային արդարադատությունը եւ արդյո՞ք ժողովրդի հաշվին հարստացածները ի վերջո կկարողանան պատասխանատվության ենթարկվել օրենքի առաջ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից, ով հաշվի առնելով, որ դեռ չկա անցումային արդատության հստակ մոդելը, կարճ պատասխանեց` ընդգծելով.
-Անցումային արդատատությունը, դա որոշակի գործիքների ամբողջականություն է` նախորդ իշխանությունների կողմից թույլ տված խախտումները վերացնելու, մարդու իրավունքները վերականգնելու համար: Իսկ ավելի մանրամասն կխոսենք, արդեն երբ ունենանք հստակ մոդելը:
