Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասին
«Եթե վարչապետն այդպիսի որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է շատ ծանրակշիռ հիմնավորում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ։ «Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ։ Այսօրվա հրամայականն է, որ բոլորս մեծ արագությամբ և պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրները»,- ասաց Քոչարյանը։
Հարցին, թե ԱԱԾ աշխատանքի հետ կապված խնդիրներ եղե՞լ են ռազմական դրության ժամանակ, պատասխանեց․ «Ամեն վայրկյան գնահատվում են ԱԱԾ աշխատանքները և այդպիսի հարցի որոշումը գտնվում է վարչապետի տնօրինության տակ, նման հարցերը չենք քննարկում»։