Անդրե. «2015-ին ուզում եմ վերջապես ամուսնանալ»
ESem.am-ը գրում է. «Երգիչ Անդրեն վաղն արդեն կմեկնի Իրան, որտեղ աշխատանքային միջավայրում կդիմավորի Ամանորը: Իրանում նա մի քանի համերգ է ունենալու՝ Ամանորի գիշերը, Սուրբ Ծննդյան օրը և, ամենայն հավանականությամբ, հունվարի 8-ին: Esem.am-ը հետաքրքիր բացահայտումներով նախատոնական զրույց է ունեցել երգչի հետ:«Այս ճգնաժամային պայմաններում 8 օրվա ընթացքում անսպասելիորեն սպառվեցին բոլոր տոմսերը, և կազմակերպիչները որոշեցին մի քանի համերգ անել: Այնտեղ կլինեմ 13-14 օր ու աշխատանքին զուգահեռ նաև մի փոքր կհանգստանամ, ինձ տուրիստ կզգամ:) Առաջին անգամ չեմ Պարսկաստանում ու այնտեղ շատ ընկերներ ունեմ: Նրանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենամ»,- ասաց Անդրեն՝ հավելելով, որ 6 տարի չի հանդիպել իրանաբնակ հայ հանդիսատեսի հետ ու արդեն կարոտ կա:
Երգիչը ոգևորությամբ նշեց, որ քույրը՝ Անուշը, մայրանալուց հետո վերադարձել է աշխատանքի ու կրկին շրջագայելու է իր հետ: «Շատ ուրախ եմ, որ Անուշը գալու է ինձ հետ: Շատ էի զգում նրա կարիքը, ինձ համար մենակ շատ դժվար էր: Որոշեցի Անուշին անակնկալ անել՝ փոքրիկ զարմուհիս՝ Վիկտորյան, ևս գալու է մեզ հետ: Կարծում եմ՝ այդպես Անուշի համար էլ ավելի ճիշտ կլինի»»,- հայտնեց նա:
Շարունակությունը` այստեղ: