Աներոջը սպանելու համար եղբորն էլ էր հետը տարել. Կոտայքում տեղի ունեցած սպանության մանրամասները
armlur.am-ը գրում է.Նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում դաժան սպանություն էր տեղի ունեցել: Նախ դանակահարված վիճակում բժշկական կենտրոն էին տեղափոխվել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի 2 բնակիչ: Հիվանդանոցում 50-ամյա Ժուլվեր Սայադյանը մահացել էր, իսկ նրա որդին՝ 27-ամյա Վահագն Նազարյանը, ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքից անմիջապես հետո պարզ էր դարձել, որ սպանություն կատարողը տուժողի փեսան է, իսկ դրդապատճառը տարիներ շարունակ չդադարող լարված հարաբերություններն են եղել: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր: Եվ այսպես, մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են սպանվածի փեսան` Հունան Մարտիրոսյանը, և նրա եղբայրը` Սերյոժա Մարտիրոսյանը: Մեղադրական եզրակացության համաձայն` Հունան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աներոջը՝ Ժուլվերտ Սայադյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարիներ ի վեր ձևավորված ընտանեկան խիստ լարված հարաբերությունների հերթական պարզաբանումների արդյունքում ծագած վիճաբանության ժամանակ ավտոմեքենայի սրահում պահվող դանակով հարվածել է աներոջ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին՝ ձախ թոքին, սրտապարկին, սրտամկանին՝ սպանելով նրան: Այսինքն` Հունան Մարտիրոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:
մանրամասն՝ այստեղ: