1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անհայտ թույլտվության արդյունքում համալսարանի շենքում շինարարություն է արել․ բաց նամակ (լուսանկար)

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին

Հարգելի պարոն Տոնոյան, պարոն Սարգսյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի շինարարական գործունեության հետևանքով համալսարանի ուսանողությունը և աշխատակիցները հայտնվել են խիստ վտանգավոր իրողության առջև: Տեխնածին կամ բնական արտակարգ իրավիճակների արդյունքում համալսարանում կարող են մեծաթիվ զոհեր լինել:

Համալսարանի առաջին հարկում գտնվող վերանորոգված աղմկահարույց 118 միլիոն դրամանոց դահլիճի մաս կազմող «Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը տեղակայվել է դահլիճի նախամուտքում, որը վերանորոգման արդյունքում մոտ 4-5 մետր առաջ է եկել, ինչպես նաև ընդարձակվել է դեպի աջ`1,5-մետրանոց անցում թողնելով դեպի կենտրոնական երկրորդ շքամուտք կամ ելքի դռներ, այսինքն` շենքից տարհանվելու հնարավորությունը բացառված է:

Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, իսկ Գյումրին` առավել ևս: 1926 և 1988 թթ. երկրաշարժերի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքը դեռ համարվում է աղետի գոտի: Բոլոր նորմալ մարդիկ արտակարգ իրավիճակների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում շենք-շինություններից մարդկանց տարհանման կազմակերպմանը... Հայաստանյան բոլոր հիմնարկությունների և կրթօջախների տեսանելի վայրերում փակցված են այդ շենք-շինություններից տարհանման մանրամասն պլանները: Սակայն այդ ամենը չի վերաբերում Սահակ Մինասյանի ղեկավարած բուհին:

Տարհանման պլանները շատ վաղուց «տարհանվել» են, իսկ պարոն Մինասյանն էլ, անհայտ թույլտվության արդյունքում համալսարանի շենքում շինարարություն է արել և անում է, որն առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում հակաօրինականությամբ, քանի որ ոչ մի նորմալ գերատեսչություն թույլ չէր տա, որ ուսումնական հաստատության կենտրոնական մուտքերից մեկը բացահայտ փակվի, իսկ ուսանողների համար թողնվի 1,5-մետրանոց անցում: Արտակարգ իրավիճակների՝ երկրաշարժերի, հրդեհների և այլնի ժամանակ այդտեղ կստեղծվի խուճապ, քանի որ տարհանման համար ճանապարը շատ նեղ է: Կառաջանան մարդկային մեծ կուտակումներ, հրմշտոց, որի արդյունքում կկոտրվեն նաև պարոն Մինասյանի հպարտության առարկա հանդիսացող ապակյա պատերը՝ բոլոր բացասական հետևանքներով: Մեծաթիվ զոհերից հնարավոր չի լինի խուսափել: 

Հետաքրքիր է` ո´վ է թույլ տվել ՇՊՀ ռեկտորին համալսարանի շենքում այդպիսի շինարարություն կազմակերպել: ԱԻՆ-ում կամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղյա՞կ են ռեկտորի հակաօրինական գործունեությանը, որն ակնհայտ է անգամ ոչ մասնագետների համար:

Քանի դեռ դահլիճի շքամուտքն իրոք մարդկանց մահվան պատճառ չի դարձել, կոչ ենք անում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և քաղաքաշինության պետական կոմիտեին տեղում ուսումնասիրություններ կատարել և ուղղել շինարարական սխալները:

Համալսարանի աշխատակիցներ`
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան

Գագիկ Լևոնի Համբարյան-ի լուսանկարը:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan